Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորում 2024-ի գալստյան առիթով:

«Բոլոր նախադրյալները կան, որ այն լինելու է մեծ հաջողությունների տարի:

Բաց մի՛ թողեք առաջընթացի, զարգանալու, ուժեղանալու ու պետությունն ուժեղացնելու հնարավորությունները: Դրանք շատ են լինելու:

Ու ամենակարևորը՝ չվախենալ փոփոխություններից, վախենալ լճացումից»,- գրել է Հարությունյանը: