Պատերազմի նախօրեին Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի կազմում, որը նկատելիորեն ուժեղացել էր Ուկրաինա ներխուժումից անմիջապես առաջ՝ ի հաշիվ այլ նավատորմերից կատարված համալրման, կար 11 մեծ դեսանտանավ։ Տարբեր ժամանակներում շարքից դուրս է բերվել դրանցից վեցը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միայն 2023թ. առաջին չորս ամիսներին Սեւծովյան նավատորմը կորցրել է իր նավերի 20 տոկոսը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Դիմակայությունը ծովում ասիմետրիկ պատերազմի վարման հիանալի օրինակ է, երբ ավելի թույլ կողմը հայտնաբերում է հակառակորդի խոցելի տեղերը, կարծում է «Երրորդ սեկտոր» վերլուծաբանական կենտրոնի տնօրեն Անդրեյ Զոլոտարյովը։
Հենց այն փաստը, որ Ուկրաինան իր նավատորմը չունի, կանխորոշել է այն, որ նա դիմում է սիմետրիկ քայլերի ՌԴ Սեւծովյան նավատորմի դեմ, ասել է Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի դպրոցի հրավիրյալ գիտաշխատող Պավել Լուզինը։





























