Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատվիրել է FPV դրոնների առաջին խմբաքանակը։ Այս մասին գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հայտնել է «Ուկրինֆորմը»։
2024թ. պետությունը նախատեսում է գնել առնվազն մեկ միլիոն դրոն։
«Կարեւոր է, որ զորքերում առաջին անգամ դրոնների պահանջարկը հստակ հաշվվել եւ ընդհանրացվել է։ Մենք աշխատում ենք արդյունավետ լոգիստիկայի, գնումն էժանացնելու, բավականաչափ քանակությամբ մարտական մասերի արտադրության ուղղությամբ»,- գրել է Ումերովը, տեղեկացրել է «ZI.ua»պորտալը։





























