Մոտ երկու տարի առաջ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժելուց հետո Բայդենը եւ նրա թիմը ձեւավորեցին տպավորիչ կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, ավելի քան 200 մլրդ դոլար ռազմական եւ տնտեսական օգնությամբ, ինչպես նաեւ կործանարար պատժամիջոցներով Ռուսաստանի դեմ։ Այս մասին Politico պարբերականի զրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը։

Արեւմուտքի համախմբվածության շնորհիվ Ուկրաինայի ուժը Ռուսաստանի հնարավորությունների պատերազմը վերածեց ռազմավարական անհաջողության։ Մոսկվան չկարողացավ հասնել իր գլխավոր նպատակին՝ ենթարկեցնել Ուկրաինան եւ խափանել Արեւմուտքի միասնությունը։ Ուկրաինացիները միասնական են, ինչպես երբեք, իրենց քաղաքական անկախությունը ապահովելու եւ ՆԱՏՕ ու Եվրամիություն մտնելու հարցում։

Վաշինգտոնում այժմ նկատվում է քաղաքական կաթված եւ հանրապետականների աճող դիմադրություն Ուկրաինային հետագա ռազմական (էլ չենք ասում տնտեսական) օգնությանը, նրանք արդեն մի քանի ամիս արգելակում են Վաշինգտոնում լրացուցիչ օգնության հատկացման ջանքերը։

Ժամանակն առաջ է գնում։

Թրամփի իշխանության գալը կարող է դադարեցնել ամերիկյան օգնությունն Ուկրաինային։

Ուկրաինայի ամբողջ օգնության կեսից ավելին  ստացվում է ԱՄՆ-ից, եւ Եվրոպան ոչ պաշարներ ունի, ոչ արտադրական հզորություններ, որպեսզի լրացնի դեֆիցիտը։ Ուկրաինան միանշանակ կտուժի այդ դեֆիցիտի հետեւանքներից, քանի որ ճակատի 1 000 կիլոմետրանոց գիծը պահելու եւ հրթիռային գրոհներից եւ անօդաչուների գրոհներից պաշտպանվելու նրա ունակությունը կախված է ամերիկյան աջակցության շարունակումից։

Այսպիսով, պատերազմն Ուկրաինայում կարող է տանուլ տրվել արդեն 2024թ. առաջին կիսամյակում։