ՆԳՆ-ն հաստատել է ծանուցման ձեւը, որը 2024թ. հունվարի 7-ից պետք է լրացնեն բոլոր օտարերկրացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք Ռուսաստանում պատենտ ստանալիս կամ աշխատանքի տեղավորվելիս, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Աշխատանքային գործունեության իրականացման ծանուցումը օտարերկյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատենտը տալու պահից հետո երկու ամսվա ընթացքում տրամադրվում է ՌԴ ՆԳՆ տարածքային մարմնում»,- նշվել է փաստաթղթում։
Ծանուցումը կարելի է լրացնել ձեռքով կամ համակարգչով, ռուսերեն։ Դրան պետք է կցել աշխատանքային պայմանագրի պատճենը։ Ծանուցման մեջ պետք է նշել նաեւ աշխատանքային գործունեության քաղաքացիա-իրավական պայմանագրի մասին, եթե այն կնքվել է բանավոր։
Դրանից հետո փաստաթուղթը փոխանցվում է ՆԳՆ տարածքային բաժանմունք անձամբ կամ փոստով, այն կարելի է փոխանցել նաեւ էլեկտրոնային ձեւով, պետծառայությունների պորտալի միջոցով։
Հրամանն ուժի մեջ կմտնի հունվարի 7-ին։





























