Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2023թ. ավելացել է 50, 012 մլրդ դոլարով։
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ անցած տարեսկզբից «Լուկօյլի» հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է 9,29 մլրդ դոլար, նրա կարողությունն ավելացել է՝ հասնելով 24,7 մլրդ դոլարի։
«Եվրոխիմ» ընկերության եւ Սիբիրի ածխային էներգետիկական ընկերության համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն ավելացել է 5,67 մլրդ դոլարով՝ 17,2 մլրդ դոլար, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը վաստակել է 1,08 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմում է 23,9 մլրդ դոլար։
Ամենամեծ վնասները կրել է «Ակրոնի» հիմնական բաժնետեր Վյաչեսլավ Կանտորը, նրա կարողությունը նվազել է 0,149 մլրդ դոլարով՝ 6,21 մլրդ դոլար։




























