Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ թշնամական «Կինժալ» 10 հրթիռներից 10-ը խփվել է Patriot զենիթահրթիռային համալիրի օգնությամբ, սա ռեկորդ է։
Նա նաեւ գործընկերներին կոչ է արել Ուկրաինային հանձնել ավելի շատ ՀՕՊ համակարգեր, տեղեկացրել է «NV» պորտալը։
Եթե հրթիռները խոցեն թիրախը, հետեւանքները երկրի համար աղետալի կլինեն, ավելացրել է նա։
Զալուժնին շնորհակալություն է հայտնել գործընկերներին փոխանցված հակաօդային պաշտպանության համակարգերի համար եւ կոչ է արել լրացուցիչ զենք տալ։
Գրոհի հետեւանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել ավելի քան 100 հոգի։





























