Թուրքիայի արտահանումը 2023թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է 0,6 տոկոսով՝ հասնելով երկրի պատմության մեջ ռեկորդային մակարդակի՝ 255 մլրդ 809 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այսպիսով, այդ ցուցանիշը գերազանցել է մեր միջնաժամկետ ծրագրի նպատակը 255 մլրդ դոլարով»,- ասել է նա Ստամբուլում ելույթի ժամանակ, փոխանցել են տեղի ԶԼՄ-ները։

Էրդողանն ընդգծել է, որ 2023թ. երկրի արտաքին առեւտրային դեֆիցիտը կրճատվել է տարեկան արտահայտությամբ 3,2 տոկոսով։

Նրա խոսքով՝ մինչեւ համավարակը ժամանակաշրջանի համեմատ՝ վերջին 3 տարում ստեղծվել է ավելի քան 4 մլն լրացուցիչ աշխատատեղ։