Հայաստանում բնական աճը 2011 թ. 9 ամիսներին 1000 բնակչի հաշվով կազմել է 4.5 պրոմիլ, 2010 թ. նույն ժամանակահատվածի 5 պրոմիլի համեմատ:

Բնական աճի նվազումը պայմանավորված է ինչպես ծնվածների թվի նվազմամբ, այնպես էլ մահացածների աճով: Այսպես` 2011 թ. 1000 բնակչի հաշվով ծնվածները կազմել են 13.1, մահացածները` 8.6, իսկ 2010 թ. համապատասխանաբար` 13.5 եւ 8.5:

2011թ.  հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մեռելածնության 650  դեպք` 2010թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 636  դեպքի համեմատ,  իսկ մեռելածնության գործակիցը, 1000  կենդանի եւ մեռած ծնվածների հաշվով,  կազմել է 19.9‰,  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 19.0‰-ի համեմատ:

Բնակչության բնական շարժի միակ դրական ցուցանիշը գրանցվել է ամուսնությունների հետ կապված` 1000 բնակչի հաշվով 6.1 ամուսնություն, նախորդ տարվա 5.4-ի համեմատ: