ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը ելույթով հանդես է եկել թուրք-ամերիկյան խորհրդի պլատֆորմին, որի ժամանակ անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղարը, հիշեցնելով, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ շեշտել է, թե երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումն օգտակար կլինի թե Թուրքիայի եւ Հայաստանի, թե ամբողջ տարածաշրջանի համար։