Տասնամյակներ շարունակ գիտնականները մշակել են սև խոռոչներըն ուսումնասիրելու մեթոդներ՝ դիտարկելով դրանց ազդեցությունը շրջակա նյութի վրա: Եվ այժմ Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի գիտնականները հիմնովին նոր մոտեցում են առաջարկում այս չափազանց կարևոր, բայց դիտարկման համար անորսալի այս երկնային օբյեկտների ուսումնասիրության համար:

Օգտագործելով գերհեղուկ հելիում, որի մածուցիկությունը  500 անգամ ցածր է ջրից, հետազոտողները ստեղծել են քվանտային սիմուլյատոր՝ հելիումը տեղադրելով պտտվող պտուտակով ռեզերվուարի մեջ:

Ինչպես գրում է New Scientist-ը, իր չափազանց ցածր շփման և հողմապտույտի նման միջավայրի պատճառով այս  հելիումը սկսում է դրսևորել «անսովոր քվանտային էֆեկտներ»: Այս էֆեկտները գիտնականներին թույլ են տվել դիտարկել սև խոռոչների նման երևույթներ, ինչպիսիք են «անջատման ռեժիմը» ​​և տիեզերական դաշտերը, որոնք փոխազդում են գրավիտացիոն հողմապտույտների հետ:

«Չնայած նման հողմապտույտներ նախկինում էլ են հայտնվել   գերհեղուկ հելիումից տարբերվող ֆիզիկական համակարգերում, դրանց սակայն դրանց ուժը սովորաբար, առնվազն,  մի քանի կարգով ավելի թույլ էր», - New Scientist-ին ասել է Նոթինգհեմի համալսարանի հետազոտող Պատրիկ Շվանչարան:

Ինչպես նշում է պարբերականը, այս հողմապտույտները դժվար է ձևավորել, քանի որ դրանք կազմված են քվանտ  կոչվող մանրագույն մասնիկներից: Սովորաբար, երբ չափից շատ քվանտներ եք հավաքում մի տեղում, դրանք դառնում են անկայուն: Սակայն այս կոնկրետ փորձի ընթացքում հաջողվեց միավորել 4000 քվանտ՝ ստեղծելով «հսկայական քվանտային հողմապտույտ»։

Այս քվանտային հողմապտույտների շնորհիվ սև խոռոչների ուսումնասիրությունը շատ ավելի իրագործելի է դառնում, ասում են գիտնականները: