Համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղ Մարադոնան, ով վերջերս է ստանձնել Դուբայի «Էլ Վասլ» թիմի մարզչի պարտականությունները, լուրջ խնդիրներ ունի նոր միջավայրում ադապտացվելու հարցում: Դրա արդյունքում նրա թիմը մեկը մյուսի ետեւից պարտություններ է կրում:

Սակայն Մարադոնան նպատակ է դրել փոխել իր հեղինակությունը: Դրա համար նա գնացել է երիտասարդ ֆուտբոլիստ Զիյաբ Ավանեի հուղարկավորությանը եւ հայտնել է, որ նրա պատվին մզկիթ է կառուցվելու:

Բացի այդ, նա խաղերի ընթացքում սկսել է վանկարկել «Կեցց Պաղեստինը»: Նա նաեւ մտադիր է տեսահոլովակ թողարկել` ի պաշտպանություն Պաղեստինի: