Լոռիի մարզում, այսօր` նոյեմբերի 3-ի գիշերը, Ստեփանավան քաղաքում ԶԻԼ-130» մակնիշի 17 ՕՏ 270 համարանիշի բեռնատարն ընկել է փոսը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել կոյուղագծերի համար փորված փոսից:




























