Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին, նոյեմբերի 2-ի կեսգիշերին, Այնթապ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտոպատահար` մահվան ելքով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` քարե կրպակին է բախվել «Օպել Վեկտրա Բ» մակնիշի 15 ՕՕ 374 համարանիշի ավտոմեքենան: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնել վարորդ, 38-ամյա Սուրեն Զատեւոսյանի դին:




























