Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նշենք, որ Արման Մելքոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է: