Մահվան ելքով վրաերթ է գրանցվել Կոմիտասի պողոտայում:

Անհայտ ավտոմեքենայի վարորդն այսօր` նոյեկմբերի 3-ի գիշերը, Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի դիմաց խախտելով Ճարապարհային երթեւեկության կանոնները, վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, գիտակցության չգալով,  մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից հեռացել է:

Կատարվում է քննություն: