Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, նոյեմբերի 2-ին, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 8-ից ՌԴ Վլադիմիր քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքիի 105 հոդվածի 1-ին մասի՝սպանության մեղադրանքով: