2023 թվականի արդյունքներով Toyota Motor-ն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության առաջատար։ Ընկերության սեփական տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է 11,233,039 Toyota, Lexus, Daihatsu և Hino ավտոմեքենա։ Ոչ մի ավտոարտադրող նախկինում նման արդյունքների չի հասել, գրում է Drom.ru-ն։

Գերմանական Volkswagen ավտոարտադրողը, որը հետևում է Toyota-ին, 2023 թվականին վաճառել է 9,24 միլիոն ավտոմեքենա: Toyota-ի աճը 2022 թվականի արդյունքների համեմատ կազմում է 7,2%: Պահանջարկի դրական դինամիկա է նկատվել Toyota-ի արտադրած բոլոր մակնիշի մեքենաների համար՝ բացառությամբ կոմերցիոն Hino-ի: Սա ամենևին էլ չի ստվերում ընդհանուր պատկերը՝ հաշվի առնելով, որ Hino-ի տարեկան վաճառքը չի գերազանցում 150 հազար մեքենան։

Ընդհանուր հաջողության ֆոնին, հատկապես տպավորիչ է Lexus-ի առաջընթացը, երբ տարեկան կտրվածքով վաճառքը ավելացվել է 132%-ով։

2023 թվականին վաճառված 824,258 Lexus-ից 355,606-ը եղել են ԱՄՆ-ում և Կանադայում, 236,587-ը՝ Ասիայում և 94,647-ը՝ Ճապոնիայում: Հաջողության բանալին այս ապրանքանիշի ամենահայտնի մոդելների նոր սերունդների թողարկումն էր՝ Lexus RX և Lexus NX քրոսովերներ: 2023 թվականը եղել է շուկայում նրանց առաջին ամբողջական օրացուցային տարին: