Երեկ՝ փետրվարի 6-ին Նոր Արեշի 34 փողոցում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով 34 տուն է վնասվել. 3-ը ամբողջությամբ են փլուզվելը, ևս 3-ը՝ մասամբ, մնացած 28 տներում դռներն ու լուսամուտներն են վնասվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Այս պահին կարիքների գնահատում է իրականացվում: Փոխատուցման հարցը կքննարկվի գործի քննության ավարտից հետո: Անկախ նրանից, թե քննության արդյունքում ինչ կպարզվի՝  ինչի՞ արդյունքում է տեղի ունեցել պայթյունը, քաղաքապետարանը պատրաստ է  որոշակի աջակցություն ցուցաբերել պայթյունի արդյունքում տուժածներին: Քննարկվում է սննդային փաթեթների տրամադրման հարցը:

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ հարազատների թույլտվությամբ, պատրաստ են հոգալ պայթյունի արդյունքում մահացած  2 քաղաքացիների հուղարկավորության ծախսերը:

Պայթյունի պատճառով տնից զրկված քաղաքացիները երեկ իրենց հարազատների և ընկերների մոտ են տանիք գտել: Առաջարկված հոգեբանական աջակցությունից բոլորը հրաժարվել են:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին՝ 11:40-ի սահմանում  Նոր Արեշ փողոցում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, կա ևս 2 տուժած: