Երեւանի ավագանին իր այսօրվա՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստում ժամկետից շուտ մանդատից զրկեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին:

Որպես հիմնավորում նշեց այն, որ Նարինե Հայրապետյանը մեկ նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերի կեսից ավելիին չի մասնակցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստի

օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն:  Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա: