Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտում։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հակիրճ տեղեկությունում հիշատակվել է միայն, որ Ալիեւին ուղեկցել են նրա ընտանիքի անդամները։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու.
- Գործող նախագահ, կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւ,
- Զահիդ Օրուջ՝ ինքնառաջադրված,
- Ռազի Նուրոլլաեւ՝ Ազգային ճակատ կուսակցությունից նախագահի թեկնածու,
- Ֆազիլ Մուսթաֆա՝ «Մեծ արարում» կուսակցությունից նախագահի թեկնածու,
- Էլշադ Մուսաեւ՝ «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից նախագահի թեկնածու,
- Հուդրաթ Գասանղուլիեւ՝ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու,
- Ֆուադ Ալիեւ՝ ինքնառաջադրված։
Ալիեւը արտահերթ ընտրություններ նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից եւ նրա լիակատար հայաթափումից շատ չանցած։




























