Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Մեքսիկայից ԱՄՆ ապրանքներ ներմուծումը գերազանցել է Չինաստանին, հայտնում է Associated Press-ը։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակած տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ Մեքսիկայից ներկրված ապրանքների արժեքը 2022-ից մինչև 2023 թվականը աճել է գրեթե 5%-ով՝ հասնելով ավելի քան 475 միլիարդ դոլարի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Միաժամանակ Չինաստանից ներմուծման արժեքը նվազել է 20%-ով՝ հասնելով 427 մլրդ դոլարի։
Վերջին անգամ ԱՄՆ-ի կողմից ներմուծված մեքսիկական ապրանքների արժեքը գերազանցել է չինական ներմուծման արժեքը 2002 թվականին։
Մեքսիկան առաջ է անցել Չինաստանից՝ դառնալով ԱՄՆ ապրանքների առաջատար արտահանողը

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























