Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Էլեկտրական Ցանցերը հաջողությամբ տեղաբաշխել են 32 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկման ամբողջ ծավալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշել է,ո ր կապիտալի շուկան դառնում է ավելի բազմազան ու հետաքրքիր, բայց և այնպես, դեռևս թերագնահատված թողարկման պոտենցիալ ունեցող ընկերությունների կողմից։

«Միջին և խոշոր ընկերություններին կոչ եմ անում ավելի ուշադիր ուսումնասիրել թողարկման հնարավորություններն այս տարի, մանավանդ որ կառավարությունը փոխհատուցում է թողարկման ծախսերի զգալի մասը, իսկ պարտատոմսերի պարագայում նաև տոկոսային ծախսերի մի մասը, իսկ Կենտրոնական բանկը ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հնարավորությամբ ավելի է "քաղցրացնում" նման ներդրումները։

Կառավարության համապատասխան ծրագրի հղումը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,- գրել է նա։