Վրաստանում, Մինդելիի անվան հանքավայրում երեկ գիշեր երկու մարդ է մահացել: Ինչպես «Կավկազ Պրեսս»-ին հայտնում են «Գռուզուգոլ» ընկերության վարչակազմից, իրենց պատկանող հանքավայրի 4-րդ հատվածում, Տկիբուլի քաղաքում (Իմերեթիի շրջան) փլվել է առաստաղը, որի հետեւանքով մահացել են երկու հանքափորներ, հայտնում է Գռուզիա Online-ը:
Ըստ պաշտոնական տվյալների` հանքավայրի առաստաղը փլվել է «հանքային զանգվածների շարժումից»: Վարչակազմը կտրուկ ժխտում է մեթանային գազի կուտակման հետեւանքով առաջացած պայթյունի հավանականությունը: Զոհվածների հուղարկավորության բոլոր ծախսերը կիրականացնի «Գռուզուգոլը»: Նրանք նաեւ օրենքով նախատեսված փոխհատուցում կվճարեն զոհվածների ընտանիքներին: Հարկ է նշել, որ սա Տկիբուլիի հանքավայրի առաջին վթարը չէ: Այս տարվա գարնանը այնտեղ մեթանի պայթյունից մահացել էր 35-ամյա հանքափոր Թեմուր Գաբրիաձեն:
Այս տարվա հունվարի 22-ին հանքավայրի պայթյունից մեկ մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են:
2010թ. օգոստոսի 27-ին Տկիբուլիի հանքավայրում պայթյունի արդյունքում յոթ մարդ է տուժել:
Ավելի վաղ, 2010թ. մարտին դարձյալ այդ հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել են չորս հանքափորներ, մեկը ծանր վիրավորվել է:




























