Այգեձորի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տավուշի թեմի հոգևորականները Արևագալի ժամերգություն են կատարել: Հայտնում են Տավուշի թեմից։
Արևագալի ժամերգությունն առաջին մարդու հետ ծնված աղոթք է։
Աստծո ստեղծագործությունից հետո մարդը տեսել է արևը, փառք է տվել Աստծուն և ասել՝ այս լույսի, այս ամեն ինչի համար շնորհակալ եմ։ Եվ այդպես ապրել է։
Այդ փառաբանությունը հետագային արդեն ձևավորվել, ժամերգություն՝ աղոթք է դարձել։
Այս ժամերգությունը մեր եկեղեցում ձևավորվել է 7-րդ դարում։ Հետագայում՝ 12-րդ դարում, Սուրբ Ներսես Շնորհալի մեծ հայրապետն այն բերել է այսօրվա տեսքին․ ինչ որ հիմա ինչ որ այսօր երգում ենք, աղոթելու ենք, Սուրբ Ներսես Շնորհալու գրածն է։
Միայն պատկերացրեք․ 12-րդ դարում է գրվել Հռոմկլայում, այսօր՝ 21-րդ դարում Այգեձորում այդ նույն բառերով, նույն երգերով, նույն խոսքերով մենք ենք վերապրում։ Միայն բառերը չեն նույնը, այլ զգացմունքը, ինքնությունը, նույնությունը։
Ինչպես Սուրբ Ներսես Շնորհալին է արել դա, ինչպես ինքն է երգել, ինքն է արտասանել, ինչ է ապրել, ինչ է զգացել, նույնը մենք ենք անում, մեր նույնությունն իր հետ այդպես է։
Կարծես թե ինքն է խոսում, մենք ուղղակի հնչեցնում ենք իրեն։ Սա է իսկությունը։
12-րդ դարում Կիլիկիայում գրված և հիմա` 21-րդ դարում Այգեձորում արտասանված․ սա հավիտենականություն է, չէ՞։
Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց.
Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի
Մեծ Պահքի ճամփորդության այսօրվա հանգրվանն Այգեձորն էր։ Գյուղի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր ՏաՀույսի թեմի հոգևորականները Արևագալի ժամերգություն կատարեցին։
Արդեն 8-րդ տարին է, ինչ Բագրատ Սրբազանի օրհնությամբ ՏաՀույսի թեմի բոլոր հոգևորականները Մեծ Պահքի յուրաքանչյուր չորեքշաբթի օր միասնական աղոթքի են կանգնում Տավուշի որևէ համայնքային եկեղեցում։





























