Բրազիլացի հովիվ Տիագո Կարդոսոյին մեղադրանք է առաջադրվել Երուսաղեմի վանքում հինգ անչափահասների նկատմամբ ենթադրյալ սեռական հանցագործություններ կատարելու համար, հայտնում է Today in Israel-ը։
Նշվում է, որ Կարդոսոն Իսրայելում էր գտնվում քահանայության համար իր վերապատրաստման շրջանակներում՝ աշխատելով Սիոնի քույրերի վանքում: Նա պատկանում էր Սրբոց Սիմեոն և Աննա վանքի կաթոլիկ համայնքին, որտեղ ճանաչված կրոնական գործիչ էր։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Կարդոսոն աչքի է ընկել համայնքին պատկանող անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելով։ Նա նրանց հրավիրում էր քնել Երուսաղեմի Էյն Քերեմ թաղամասի այն վանքում, որտեղ ապրում էր: Այնտեղ, ըստ քննչական նյութերի, նա կատարել է անպարկեշտ գործողություններ։ Վանքն ունի սենյակ, որը ծառայում է որպես հյուրերի հյուրասենյակ՝ բազմոցներով, տեսախաղերով և հեռուստացույցով, ինչը երեխաներին դուր է գալիս: Կարդոսոն դա օգտագործում էր իր զոհերին այնտեղ տանելու համար։
Կարդոսոն սկզբում ձերբակալվել էր փետրվարի 18-ին, իսկ հաջորդ օրը նրա կալանքը երկարաձգվեց։ Մեղադրող կողմը դատարանին խնդրել է քահանային կալանավորել՝ մինչև նրա դեմ դատավարության ավարտը։ Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ քննիչները շարունակել են ապացույցներ հավաքել, այդ թվում՝ ստուգելով բջջային հեռախոսը, որտեղ նրանք հայտնաբերել են «սեքսուալ մանկապիղծ բովանդակություն»:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հովվի կողմից կատարված հանցագործությունները եղել են անպարկեշտ գործողություններ, ուժի կիրառմամբ անպարկեշտ գործողություններ և 16 տարեկանից ցածր անչափահասների նկատմամբ անպարկեշտ գործողություններ:





























