Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Կալինը մեկնել է ԱՄՆ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Քալինը Վաշինգտոնում կհանդիպի ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի հետ։
Նա կհանդիպի նաև հետախուզության պաշտոնյաների հետ և հանդիպումներ կունենա Սպիտակ տանը, Կոնգրեսում և արտաքին գործերի նախարարությունում։
Բացի երկկողմ հարաբերություններից, օրակարգում կլինի PKK, FETÖ և DEASH կազմակերպությունների դեմ պայքարը։
Իբրահիմ Կալինը բանակցություններ կվարի նաև Իրաքի և Սիրիայի, ինչպես նաև Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ։





























