Նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 5-ի երեկոյան Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհից:

Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ինքնությունը չի հաջողվել պարզել)։

Փրկարարները տարհանել են 7 քաղաքացու և 1 շուն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։58-ին, մարվել՝ 23։24-ին։ Այրվել է բնակարանի (ընդհանուր մակերեսը՝ 50 քմ) 24 քմ հատվածը։