Շրջանառության մեջ է դրվել իմ կողմից հեղինակած օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է նախաքննական եւ հանցագործությունների դեմ պայքարի լիազորություններով օժտված մարմինների ծառայողների՝ մասնավորապես ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ, Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաեւ դատախազների եւ քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջի սահմանում։  Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգմավոր Ագնեսա Խամոյանը:

Նա նաեւ ներկայացրել է այդ նախաձեռնության հիմնավորումները, որը կարելի է տեսնել այստեղ: