Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանք է հղել Մարտի 8-ի առթիվ:

«Շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներս եմ հղում  Կանանց տոնի առթիվ:

Որպես հոգատարության ու համբերատարության,  իմաստնության ու խելամտության յուրահատուկ խորհրդանիշ և մեր ազգային ավանդույթների իրական կրող՝ հայ կինը եղել և մնում է մեր ընտանիքների ամրության ու ջերմության անխոնջ պահապանը:

Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ և ձեր ընտանիքներին, սիրելի մայրեր և քույրեր, դուստրեր և տատիկներ։  Երջանկություն, շենություն ու հաջողություն ձեր օջախներին»: