Լիտվայում Հայաստանի նոր դեսպան Արա Այվազյանը նոյեմբերի 8-ին հավատարմագրեր է հանձնել երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին լիտվական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, Դալյա Գրիբաուսկայտեն շնորհավորել է Հայաստանի նոր դեսպանին եւ մաղթել, որ նա իր գործունեությամբ նպաստի երկեւ երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ Հայաստանի ու Լիտվայի միջեւ սերտ համագործակցությանը: Արա Այվազյանը Հայաստանի առաջին դեսպանն է, որի նստավայրը գտնվում է հենց Լիտվայում:

Դիվանագետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է լիտվական ինտեգրացիոն փորձով եւ այդ ոլորտում սերտ համագործակցություն է ակնկալում: Գրիբաուսկայտեն խոստացել է կիսվել այդ ասպարեզում իր երկրի ունեցած փորձով եւ նպաստել ԵՄ-ին մոտենալու Հայաստանի ջանքերին:42-ամյա Արա Այվազյանը մասնագիտությամբ արեւելագետ եւ քաղաքագետ է: Իր դիվանագիտական գործունեության ընթացքում նա եղել է Հայաստանի դեսպանը Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Դանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում եւ Շվեդիայում: Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները սկիզբ են առել 1991թ. նոյեմբերի 21-ին:  Ա.. Այվազյանը Հայաստանի երրորդ դեսպանն է Լիտվայում: