Մեքքայի մոտ, Հաջ կատարող ուխտավորների ճամբարում խոլերայի համաճարակ է բռնկվել, հաղորդում է MIGnews.com-ը:
Շուրջ 150 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Բռնկումը պայմանավորված է անորակ սննդի օգտագործմամբ, ինչպես նաեւ ճամբարում «կեղտոտ զուգարանների» առկայությամբ:
Ուխտավորների բուժմամբ զբաղվում են Սաուդյան Արաբիայի բժիշկները: Խոլերայի համաճարակը տեղ է ունեցել ճամբարի կանանց թեւում, հիվանդների մեծ մասը նիգերիացի կանայք են:
Հիշեցնենք, որ մահմեդական ուխտավորներն ամբողջ աշխարհից, այս օրերին հաջ են կատարում` մահմեդական գլխավոր տոնի` Կուրբան Բայրամի կապակցությամբ:




























