Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգի IBF վարկածով չեմպիոնի կոչման համար Վախթանգ Դարչինյանի եւ Ժոզեֆ Աքբեկոյի միջեւ այսօրվա մենամարտից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում երկու բռնցքամարտիկները մեկնաբանեցին մարտի արդյունքները եւ խոսեցին իրենց անելիքների մասին։

Հիշեցնենք, որ մենամարտը տեւեց լրիվ 12 ռաունդ, եւ միավորների առավելությամբ հաղթեց Աքբեկոն։ Բոլոր դատավորներն էլ իրենց ձայնը տվել էին գանացի բռնցքամարտիկին՝ 116-111 եւ 114-113 (երկու անգամ)։

«Դարչինյանը յոթերորդ ռաունդում ինձ հրեց, եւ շարունակ հրում էր ողջ մարտի ընթացքում։ Նա ռինգում շատ կեղտոտ եւ կոպիտ է կռվում», նշեց աֆրիկացի բռնցքամարտիկը։ «Այսօր ես ստիպված էի կռվել միանգամից երկուսի հետ՝ Դարչինյանի եւ դատավորի։ Սակայն դա ինձ համար նշանակություն չուներ։ Թեկուզ նրանք հինգը լինեին, մեկ է՝ ես կհաղթեի եւ կպահպանեի իմ չեմպիոնական գոտին։ Դարչինյանը խաղից առաջ շատ էր խոսում, եւ եւ, ինչպես խոստացել էի, ցույց տվեցի, որ ինքը դատարկախոս է։ Ես նախկինի պես չեմպիոն եմ, այլ ոչ թե „շիմպանզե“, ինչպես ինքն էր պնդում։ Ես ցանկանում եմ համարվել աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը՝ անկախ քաշային կարգից։ Կարծում եմ, որ վաստակել եմ այդ իրավունքը», ասել է Աքբեկոն։