Առաջիկա 1 տարվա ընթացքում ոսկու նկատմամբ ներդրումային պահանջարկը կպահպանվի բարձր մակարդակում, իսկ ոսկու միջազգային գները կդրսեւորեն աճի միտումներ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրում:
Նշվել է, որ ոսկու գների բարձր մակարդակը պայմանավորված կլինի Եվրոգոտու եւ ԱՄՆ տնտեսական զարգացումներով` պարտքային խնդիրներ եւ տնտեսական վերականգնման հետաձգում:
Նշենք, որ Նյու Յորքի բորսայում վերջին օրերին ոսկին (դեկտեմբերիյան մատակարարումներ) վաճառվում է 1780 դոլարի սահմաններում` 1 ունցիայի (31.1 գրամ) համար:




























