Կինոֆիլմերի Universal Pictures ընկերությունը մտադիր է ֆիլմ նկարահանել Լենարդո դա Վինչիի մասին:

Ինչպես հաղորդում է Variety-ն, այն նկարահանվելու է  արկածային ֆիլմի եւ մարտաֆիլմի  ժանրում: Նախնական տվյալներով` կխոսվի այն մասին, թե ինչպես է երիտասարդ դա Վինչին «Վերածննդի դարաշրջանի Եվրոպան փրկում միջնադարյան խավարին վերադարձից:»:

Նախագիծը մշակման նախնական փուլում է: