Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այսուհետ բացի սպանված թուրք զինվորականներրի, ոստիկանների ընտանիքները այցելելուց, կմտնեն նաեւ PKK-ի սպանված զինյալների տները։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում PKK-ի դեմ 30 տարի տեւող պայքարի ընթացքում առաջին անգամ որոշում է կայացվել, որ խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները այցելելու են սպանված քուրդ զինյալների ընտանիքները, հետաքրքրվելու թե ինչո՞ւ են նրանց աղջիկները կամ տղաները բարձրացել լեռները եւ միացել PKK-ին։
Նշվում է, ընտրված ընտանիքներում ուսումնասիրություններից հետո կկազմվեն PKK-ի զինյալների կյանքի պատմությունները։
Նշենք, որ PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) պայքարում է Թուրքիայում քրդերի ինքնության, իրավունքների ճանաչման եւ ինքնավարության հասնելու համար։
PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է 1999-ին եւ ցմահ ազատարկման է դատապարտվել Իմրալը կղզու խիստ ռեժիմով բանտում։



























