Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան կարող է լքել Եվրախորհուրդը, եթե Կոսովոն ընդունվի կազմակերպության կազմում։ Այս մասին հայտնում է Danas-ը։
TV Prva-ի եթերում Վուչիչն ասել է, որ Կոսովոն կարող է ընդունվել Եվրախորհրդի կազմ, և եթե դա տեղի ունենա, նա չի բացառում, որ Սերբիան կլքի կազմակերպությունը։
«Տեսնենք։ Միգուցե ձեզ ավելի դուր է գալիս ձեր կազմում Պրիշտինան ունենալ, քան Բելգրադն ու Սերբիան»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը:
Նա հավելել է, որ Եվրախորհուրդը ոչինչ չի որոշում, և դրանից դուրս գալը խնդիր չէ.
«Նրանք արդեն վտարել են Ռուսաստանին, իսկ սա կարող է դառնալ Սերբիայի դե ֆակտո վտարում»,- ասել է նախագահը։





























