Լատվիայի գլխավոր դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշի վարչապետության ընթացքում մասնավոր չվերթների օգտագործման հետ կապված միջոցների հնարավոր վատնման փաստով։ Այս մասին հայտնում է Delfi-ն։

Քանի որ կա քրեական հանցագործություն կատարելու իրական հնարավորություն, գլխավոր դատախազությունը որոշել է քրեական գործ հարուցել խոշոր չափով դրամական միջոցների հնարավոր վատնման հոդվածով։ Աուդիտի արդյունքում հայտնի է դարձել, որ 2021-2023 թվականներին հատուկ չվերթերի վրա ծախսվել են գումարներ, որոնք գերազանցել են տուրիստական ​​գործակալությունների հետ պայմանագրերով նախատեսվածներին։

Պետական ​​կանցլելյարիայի տվյալներով, 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը Կարինշի հատուկ թռիչքների համար պետբյուջեից ծախսվել է 613 830 եվրո, որը ԵՄ  ծածկող ծախսերի մի մասի հետ կազմում է 1,36 միլիոն եվրո։

Գլխավոր դատախազության հայտարարությունից հետո Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հանձնաժողով է ստեղծել՝ իր կուսակցի և արտաքին գործերի նախարարության ղեկավարի թռիչքների  հարցում պաշտոնյա անձանց պատասխանատվությունը գնահատելու համար։