Ֆրանսիայի իշխանությունները Մարսելում ոստիկանական խոշոր գործողություն են իրականացնում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, որը վերջին տարիներին բռնության կտրուկ աճի է հանգեցրել: Այս մասին հայտնում է Euronews-ը։
Իրավապահները 700-ից 1000 ոստիկաններ, ժանդարմներ և մաքսավորներ են ներգրավել Մարսելում թմրավաճառների և նրանց հաճախորդների դեմ լայնածավալ գործողության մեջ:
Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ գործողությունը կոչված է վերջ դնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և Մարսելում կարգուկանոն ապահովելուն։
Ինչպես նշում է Euronews-ը, քաղաքում ոստիկանության գործողություններն արդեն հանգեցրել են նրան, որ թմրավաճառները սկսել են տեղափոխվել այլ վայրեր, մասնավորապես՝ Բելգիա։ Անցյալ տարի Մարսելում բռնության բռնկման զոհ է դարձել 49 մարդ, որի պատճառը թմրաբանդաների գործունեությունն էր։




























