ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է դաշնային գերատեսչությունների հիմնական մասի աշխատանքի համար նախատեսված միջոցների տրամադրման երկարաձգում մինչև 2024 ֆինանսական տարվա վերջ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթից, 2024 թվականի մարտի 23-ին նախագահը ստորագրել է օրենք, որը   հատկացումներ է ապահովում դաշնային կառավարության գերատեսչությունների և վարչությունների նախագծերի և աշխատանքի համար մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:

Փաստաթուղթը ներառում է գերատեսչությունների ֆինանսավորումն ավելի քան 1,2 տրիլիոն դոլարով: Այն հաստատվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ուրբաթ օրը, իսկ Սենատի կողմից՝ շաբաթ երեկոյան։