Նիկարագուան և Սերբական Հանրապետությունը մարտի 24-ը հայտարարել են սգո օր՝ ի նշան Ռուսաստանի ժողովրդի հետ համերաշխության։ «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, ի նշան Ռուսաստանի հետ համերաշխության մարտի 24-ը Սերբական Հանրապետությունում սգո օր հայտարարելու որոշման մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է նախագահ Միլորադ Դոդիկը։
Նիկարագուայում համապատասխան որոշումը ստորագրել է երկրի նախագահ Դանիել Օրտեգան։
«Նիկարագուայի Հանրապետության նախագահը և Հաշտության և ազգային միասնության կառավարությունը որոշել են 2024 թվականի մարտի 24-ին ազգային սուգ հայտարարել՝ ի նշան համերաշխության, ինչպես նաև սարսափելի ահաբեկչության մերժման և դատապարտման, որը խլեց Ռուսաստանի մեր եղբայրների կյանքը»,- ասված է հայտարարության մեջ։





























