Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:

Վրաստանի վարչապետին հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: