Մեծ Բրիտանիան երեքշաբթի ԱԳՆ է հրավիրել Լոնդոնում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նրա ներկայությամբ դատապարտելու Չինաստանին առնչվող անձանց կողմից բրիտանական ժողովրդավարական ինստիտուտների դեմ ենթադրյալ կիբերգործունեությունը:
 
«Արտգործնախարարությունը միանշանակորեն դատապարտում է Չինաստանի կառավարությանը, նշելով, որ այդ պետության ​​կազմակերպությունները և անհատները չարամիտ կիբեր գործունեություն են իրականացրել Մեծ Բրիտանիայի դեմոկրատական ​​ինստիտուտների և խորհրդարանականների դեմ։ Միացյալ Թագավորության կառավարությունը չի հանդուրժի նման սպառնալից գործողությունները և գործընկերների հետ կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել ամբողջ աշխարհում»,- նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ խոսնակի հայտարարությունում։