Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) կասեցմանը։
«Մոլդովայի Հանրապետությունը կասեցնում է 1990 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում ստորագրված Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը՝ հետագայում դրա իրականացմանը վերադառնալու հնարավորությամբ»,- նշված է փաստաթղթում։
Որոշումն ընդունվել է՝ համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանքների արմատական փոփոխությունը հաշվի առնելով։
Օրենսդիրների հաստատումից հետո որոշումը պետք է հաստատի երկրի նախագահը: Որոշումն ուժի մեջ կմտնի դեպոզիտարիայի և պայմանագրի մասնակից պետությունների կողմից ծանուցումն ստանալուց 150 օր հետո։





























