Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր ենք քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում մեզ համար առաջնահերթ է լսել նաև միջազգային փորձագետների կարծիքն ու մշակել համատեղ ճանապարհային քարտեզ:

Նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը»,- գրել է նա: