Առնվազն 45 մարդ է զոհվել Հարավային Աֆրիկայում ավտոբուսի կամրջից ընկնելու հետևանքով։ Եվս մի քանիսը ծանր վիրավորվել են։

Ըստ  SABC ռադիոյի՝ վթարը տեղի է ունեցել հինգշաբթի Լիմպոպո նահանգում՝ Մոկոպանի և Մարկենի միջև ընկած լեռնանցքում: Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան ընկել է կամրջից և բռնկվել:

Հանրապետության տրանսպորտի նախարար Սինդիսիվե Չիկունգան հայտնել է, որ ողջ մնացած ութամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավոր մի կին բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է.

Նշվում է, որ ավտոբուսի ուղևորներն ուխտավորներ էին, որոնք մեկնում էին Սեն-Էնգենաս՝ մասնակցելու Մորիա եկեղեցում անցկացվելիք Զատկի համաժողովին։