ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը շարունակում է «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության քրեական գործի քննությունը։

«Կազմակերպված խմբի 9-րդ անդամը քրեական պատասխանատվության է ենթարկվել, նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով (կազմակերպված խմբի ահաբեկչական գործողություն, որը հանգեցրել է քաղաքացիների մահվան):

Հետաքննության միջնորդությամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Քննիչները շարունակում են համակարգված աշխատանքները՝ մեղադրյալների մեղքի ապացույցները հավաքելու, հաստատելու և նրանց հանցակիցներին ու ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ։

Ահաբեկչության համար մեղադրվողները նախնական ցուցմունքներում, հարցաքննությունների և իրենց մասնակցությամբ այլ քննչական գործողությունների ժամանակ հայտնել են, որ իրենց գործողությունները, թե՛ նախապատրաստական ​​փուլում, և թե «Կրոկուսի»  վրա զինված հարձակումից հետո, ձայնային հաղորդագրություններով թելեգրամի միջոցով համակարգել է կեղծանունով ներկայացած մի մարդ:

Համակարգողի ցուցումով՝ հանցագործությունը կատարելուց հետո ահաբեկիչները մեքենայով շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման՝ այն հատելու և Կիև հասնելու համար, որպեսզի ստանան իրենց խոստացված դրամական պարգևը։

Հետաքննությամբ շարունակվում են մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ ահաբեկչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը մասնակցություն ունենալը ստուգելու նպատակով»,- նշված է ՌԴ ՔԿ-ի զեկույցում։