«Կառավարությունը, պետական կառույցները, պետական ընկերությունները առևտուր չեն անում իսրայելական ընկերությունների հետ»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասել է նախարարը։
Բոլաթը նշել է, որ Իսրայելի հետ առևտրի վերաբերյալ մեղադրանքները տարածում եմ որոշ մարգինալ քաղաքական տարրեր և կեղծ հաշիվներով ահաբեկչական կազմակերպություններ՝ վարկաբեկիչ նպատակներով, և որ իսրայելական հետախուզությունը նույնպես փորձում է նույնն անել ապատեղեկատվություն տարածելով։
Նախարարը պնդել է, թե արտասահմանյան վերոնշյալ կայքերում տեղադրված նմանատիպ հաղորդագրությունները մանիպուլյատիվ նպատակ են հետապնդում և չեն համապատասխանում իրականությանը։





























