Հնդկաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ազատել են իրանական ձկնորսական նավի անձնակազմի 23 անդամի, որոնց Սոմալիի ափերի մոտ առևանգել էին զինված ծովահենները: Դրա մասին հայտնել է Reuters-ը։
Al-Kambar 786 նավը մարտի 28-ին Արաբական ծովում էր՝ Եմենի Սոկոտրա կղզուց հարավ-արևմուտք, երբ հաղորդում է ստացվել, որ նավը զավթել են ինը ծովահեն:
Նավը վերագրավել են ռազմածովային ուժերի INS Sumedha և INS Trishul նավերը: Ավելի քան 12 ժամ տևած ինտենսիվ հարկադրական մարտավարական միջոցառումների շնորհիվ ծովահեններին ստիպել են հանձնվել:
Հնդկաստանի ռազմածովային ուժերը փրկել են ծովահենների առևանգած իրանական նավի անձնակազմի 23 անդամի

Հասանելի է
русскийՏեղադրություն




























