Մարտի 30-ին, ժամը 18։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի տանիքում: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա անասնագոմի տանիքում (մոտ 70 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել է անասնագոմի տանիքից 50 քմ հատված: